ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ԱԺ նիստում ԲՀԿ–ի ու «Լուսավոր Հայաստանի բոլոր» օրինագծերը մերժելու` «Իմ քայլի» գործելաոճին։
«Ասում ենք ներդրողների համար լինի մեկ պատուհան, որ ասենք 20 տեղ չգնա ներդրողը, որ մարդուն ավելի լավ պայմաններ լինի, մի պատուհանով դիմի, որ բոլոր խնդիրները կարգավորվեն, բայց էդ հարցն այսօր դրվում է մի կողմ, դրա համար էլ այսօր ոչ մի ներդրում չկա, գնալով ոչ թե ավելանում, այլ պակասում են ներդրումները,- շեշտեց նա և հավելեց,-բոլորը մտածում էին, որ հեղափոխությունն եղավ, աշխարհի բոլոր հայությունը գալու է, գումարները դնելու է, բայց ո՞ւր է: Բոլորը պետք է հասկանան՝ ինչ է պետք ներդրման համար․ ոչ միայն դատարկ խոսքեր, այլ պետք է լիարժեք օրենք ընդունվի, պայման ստեղծվի, մարդուն արտոնություն, առավելություն տրվի, ոչ թե ինչ-որ մի ծանոթ դիմի, նոր թուղթ տան, հարկերից ազատեն: Այդպես տնտեսություն չի զարգանա: Դրա համար մենք պետք է կարողանանք տեսնել, օրինակ՝ Վրաստանում, Բելառուսում ինչ պայման է գործում, մենք պետք է օրենք ընդունենք, կարգ սահմանենք, որ ներդրողն իրեն վստահ, ուժեղ, պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդն ուրիշ երկիր կգնա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...