ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճանապարհներն ու գործարարներին ստիպում իրենց ուզած գնով վաճառել խաղողը։
«Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել»,- կատակով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
*
Նախկինում գործարարների նկատմամբ դեմոնիզացիայի պրոցես է տեղի ունեցել, որի համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` գործարարները սափրագլուխներ էին պահում։ Իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվում։ Այս մասին այսօր Արագածոտնի համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ հիմա պետք է հանրության մոտ ընկալում ձևավորվի, որ գործարարները ամենակարևոր գործող անձինք են։
*
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը խոսեց իր գործարանի մոտ տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ներդրողը 5-10-15 միլիոն դոլարի ներդրում է կատարում, ապա որոշակի պայմաններում պետությունն էլ պետք է պարտավորված լինի այդ ներդրումի հատված տանող ճանապարհը նորոգել, որպեսզի կարևորի այդ ներդրումը։
*
Ներդրումային շատ ծրագրեր կան գնած են, քանի որ խնդիրներ կան հողերի նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մարզպետները հաճախ ասում են, որ իրենցից ներդրումային ծրագրեր են պահանջում, բայց հողային այս հարցը խանգարում է իրենց։
Մանրամասները՝ տեսանյութներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում եմ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի դեպք հեղափոխության օրերից. Արագածոտնի մարզպետ. «Կամ լավ երկրում ենք ապրելու, կամ այլ տարբերակ չկա»
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, ո...