ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի դեմ ցուցմունք կորզելու մասին
«ՀՀ-ում որևիցե մեկից որևէ իրավապահ չի կարող ցուցմունք կորզել կամ ստիպել, որ ցուցմունք տա»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն նյութերին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասով փորձում են ցուցմունքներ կորզել, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ինքը պաշտոնյա է և Հատուկ քննչական ծառյությունում իր դեմ դիմում է եղել և ինքը ցուցմունք է տվել և գործը կարճվել է.«Ուրեմն կարելի է ասել, որ իմ նկատմամբ կային հետապնդումնե՞ր։ Ամենևին ոչ։ Բա էդ ոնց ա ՝ իմ մասով չեք ասում, Արթուր Վանեցյանի մասով ասում եք։ Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասին խոսվել է մինչև նրա հրաժարականը։ Նույն մարդիկ, ովքեր իմ մասով դիմել են քննչական, այդ մարդիկ խոսել են նաև Վանեցյանի բիզնեսի մասին։ Եկեք չտարանջատենք, եկեք ազնիվ լինենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Վանեցյան Արթուրն այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, եթե դիմում ու փաստաթղթեր լինեին, ապա մարդիկ կկանչվեին հարցաքննության։ Հարցն այստեղ Արթուր Վանեցյանը չէ, այլ այն, թե արդյոք մենք նման բան կանենք, թե՝ ոչ։ Մենք այդպիսի բան չենք անի։ Չի կարող ես, վարչության մեկ ուրիշ անդամ կամ վարչապետը ցուցումներ տանք, որ ինչ որ մեկի մասով քրեական գործ հարուցվի»։
Տեսանյութը` Armdaily.am-ի: