ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևի եկել էին տեսնեն՝ ինչ «դղյակներ» ունենք. Թովմասյանի հայրը` ԱԱԾ-ի այցի մասին
Հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով ենք վերանորոգել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահամանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը՝ ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն են գնացել՝ Դարակերտ համայնք:
Վարդան Թովմասյանը նշեց՝ թույլ է տվել, որպեսզի ԱԱԾ-ականները ստուգեն տանիքը, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում ԱԱԾ այս գործողությունները, նա պատասխանեց. «Բոլորդ էլ հասկանում եք, թե ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ»:
Նա տեղեկացրեց, որ հարցաքննություն չի եղել և նորից հավելեց, որ միայն տան տանիքից են հետաքրքրվել: «Իրենց արած գործն ինչ է, ես չիմացա: 12 տարի առաջ ենք տանիքը վերանորգել, բարեկամ մարդ է վերանորգել, երևի առիթ էր, որ գան տեսնեն ինչ «դղյակներ» կան»,- ասաց նա:
Հարցին էլ մտահոգվո՞ւմ է այս գործողություններին, նա պատասխանեց. «Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար»:
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը փաստաբանի հետ կգնա ԱԱԾ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։
Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել են, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...