Ռուսաստանի հայերը կարող են այցելել Ադրբեջան․ Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններ կրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան։
«Այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Գևորգյանն ասել է, որ բացի իրենից, ևս երկու ընտանիք չէր կարող մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը «մասնավոր դեպքը բորբոքելու փորձ է»՝ հավելելով, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան:
Ռուսաստանի արտգործնախարարությունը անդրադառնալով դեպքին հայտարարել է, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքը երկիր արգելելու Բաքվի մոտեցումն անընդունելի է:
Նմանատիպ հոդվածներ
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում եմ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի...