Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, նիստերին չի կարող մասնակցել. պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։
Այս մասին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցման՝ հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հարցման պատասխանը տրամադրեց դատարանին։
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։
Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չէր կարող, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...