
«Փաստ». Փաշինյանին ձեռք է տալիս «սուպերվարչապետական» համակարգը

«Փաստ» թերթը գրում է.
«Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:
Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ:
Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը:
Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում