
«Իրատես». Լավ փաթեթավորված «լապշան» կախվեց բոլորի ականջներից

«Իրատես» թերթը գրոմ է.
«Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող զարգացումներին զուգահեռ անտեսանելի ակտիվություն է նկատվում նաև Ղարաբաղյան հարցում: Գործընթացներն առայժմ ընթանում են գորգի տակ, այնուհանդերձ, «վերելակային» շփումներն արձանագրում են` ձևաչափային փոփոխության տարրեր ևս առկա են:
Ամենևին պատահական չպետք է համարել գեներալ Վիտալի Բալասանյանի գրոհը հենց այս պահին, որքան էլ շատերը պնդեն, թե Արցախը թևակոխում է նախընտրական փուլ, Բալասանյանը պարզապես խաղի մեջ է մտնում էնդշպիլով: Բալասանյանի մտքերը հեռագնա մեսիջներ էին` առաջին հերթին արցախյան խնդրին առնչվող, ինչը ակնհայտ է նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան վերջին դիսկուրսում: Պուտինի ոտնահետքերը Հայաստանում դեռ չէին սառել, Վալդայում խիստ հետաքրքիր մտքեր հայտնեց Սերգեյ Լավրովը. նա քննադատեց Փաշինյանի մոտեցումը` «Արցախը Հայաստան է, և վերջ» մտքերի մասով, օրինակ բերեց Կոսովոն, ուր ժամանակին ՆԱՏՕ-ի զորամիավորում մուտք գործեց: Պարզվում է, սակայն, «մեծ հայ» Լավրովը ոչ թե այդ փաստի վրա է շեշտադրումը կատարել, այլ չերևացող միտքն առնչվել էր Պրիշտինային, ուր նույն այդ օրերին ռուսական զորախումբ էր մուտք գործել: Ակնարկն առավել քան թափանցիկ էր:
Չմոռանանք` արցախյան խնդրում գերտերությունների համար «ալֆան» և «օմեգան» մշտապես եղել է խաղաղապահների «բերետի» գույնը:
Սակայն ամենակարևորն այդ ամենում Նիկոլ Փաշինյանի ու «կիրթ» Իլհամ Ալիևի խիստ երկար` երկուժամանոց զրույցն էր ուտելու ժամին, իբր Նժդեհի արձանի «հարցով», որի ընթացքում «մի քիչ» էլ խոսել էին Արցախի խնդրից:
Լավ փաթեթավորված «լապշան» կախվեց բոլորի ականջներից, այդ թվում՝ միջազգային հանրության, ու առաջին հերթին` ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության, որն այս օրերին փորձում է հասկանալ` Թուրքիան կպահպանի՞ պայմանավորվածությունը` վերահսկողությունը հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում 10 կմ շառավղով, թե՞ կփորձի թրքորեն առաջ գնալ` անկախատեսելի իրավիճակներ առաջացնելով թե՛ տարածաշրջանում, թե՛ առկա պայմանավորվածություններում` ֆորս մաժոր պարտադրելով բոլորին: Ռուսաստանը աչքերն առայժմ փակում է սիրիական զարգացումների վրա, ձեռքը հստակ պահում ղարաբաղյան նյարդի վրա, «ճաշ» տալիս հակամարտող կողմերին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում