ՄԻԵԴ-ում 17 հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։
Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։
Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել՝ այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը ՀՀ կառավարության և այլ մարմինների մասին է։
Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար: Այդ հոդվածով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...