Զոհրաբ Մնացականյանը իրաքցի գործընկերոջ հետ քննարկել է գործարար կապերի խթանմանն ուղղված հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալհաքիմին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները:
Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում:
Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագորթյան մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...