Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել:
Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում, և որ Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Դա էլ է ուղղակի ծիծաղելի, որովհետև Գագիկ Խաչատրյանն այսօր բանտում նստած է ու հարուցված է քրեական գործ: ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նոր Հայաստանի որպես ամենամեծ ձեռքբերում հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարը ու թվարկեց մարդկանց, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, որոնք վերականգնել են պետությունից գողացված գումարներ, որոնց մի մասն այս պահին կալանավայրում են, գտնվում են դատաքննության փուլում, այդ բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են ու քրեական հետապնդման են ենթարկվել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն: Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը և նայեն, թե ով է դա արել»:
Անդրադառնալով իր վերջին հարցազրույցին, որում ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու», պատասխանեց. «Ուզում եմ՝ հստակ մի բան արձանագրենք, այն անձը, որն իր ծառայության ընթացքում ՝ կլինի զինվորական, թե ոչ զինվորական, հայտնի են դարձել պետական գաղտնիքներ, եթե այդ անձը երբեւիցե որեւէ պարագայում հրապարակի այդ գաղտնիքները, ուրեմն նրան պետք է հռչակեն ազգի դավաճան: Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»: Կարդացեք նաև
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կ...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը: «Ամ...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...