ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները, գրում է aravot.am-ը:
Հաջիևի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ որպես «խաղաղասեր»»:
Նա նաև հիշեցրել է 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը: «Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում է միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Հաջիևը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը: «Ամ...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...