Վերին Լարսի կուտակումների պատճառը բեռների նախատեսվածից ավել քաշերն են. Մելքումյան
Վերին Լարսում կուտակումները որոշ չափով թուլանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մելքումյանի խոսքով` կուտակումների հիմնական պատճառը բեռների նախատեսվածից ավել քաշերն են, որոնք, բացի կուտակումներ առաջացնելուց, նաև տուգանք են ստանում:
«Ես երեկվանից անմիջական կապի մեջ եմ Վերին Լարսի տնտեսվարող ոլորտի գործընկերների հետ: Վերջին տեղեկությունը, որ ստացա մի քանի ժամ առաջ, այն էր, որ արդեն 150 մեքենա թողել են, որ անցնի»,- ասել է Մելքումյանը:
«Երբ բեռնատարները սռնիում ցորենը բեռնած գալիս են, տարբեր քաղաքներ անցնելով հասնում են Վերին Լարսի մաքսային անցակետման հատված, և պարզվում է, որ բեռները սահմանվածից ավելի ծանր քաշ ունեն որոնք չեն համապատասխանում նախատեսվածին, ինչը խախտում է համարվում, և մոտ 100 հազար ռուբլի տուգանք է հասնում ներկրողին», - ասել է Մելքումյանը:
Մելքումյանը նաև հավելել է, որ տարբեր քաղաքներով անցնելիս ստուգվում է բեռի քաշը, և հասնելով Վերին Լարսի անցակետի ստուգման բաժին, էական տարբերությունն է երևում: Մյուս քաղաքների կշեռքների և Լարսի կշեռքների ճշգրտության միջև տարբերություն կա:
Մելքումյանի խոսքով՝ այն 150 մեքենաները, որոնք անցել են անցակետը, մեծ հավանականությամբ տուգանվելուց հետո են անցել: Նշեց նաև, որ այն ներկրողները, ովքեր աշխատել են էլեկտրոնային բանկային փոխանցման միջոցով, ավելի քիչ խնդիրների են բախվել, քան նրանք, ովքեր հաշիվ-ապրանքագրերը ձեռագրով են ներկայացրել, որը ևս տուգանքի վտանգի առաջ է կանգնեցրել:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...