Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:
«Ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադառնալուց հետո այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ-ն ՝ հավելելով, որ հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին:
Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես, ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները թողնելուն՝ Գարեգին Բ-ն նշեց.
«Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները իրենց բարվոք լուծումը կստանան»:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե եկեղեցականները որոշեն «քանդել կառավարության ոտքի տակը», ապա ծնկի կբերվեն:
Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կ...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...