«Հրապարակ». Թովմասյանը խանգարող «հանգամանք» է
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Իշխանությունում տագնապած են՝ հոկտեմբերի 1-ին Հրայր Թովմասյանի «իմպիչմենտի» նախագիծը ՍԴ-ում կունենա՞ «հեփփի ընդ»։ Անհրաժեշտ է ՍԴ 6 անդամի ձայն, ինչն այս պահին չունեն։ «Ունեն 3 ձայն` Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Ֆելիքս Թոխյան։ Բայց լուրջ աշխատում են մյուս անդամներին համոզելու վրա, մի մոռացեք, որ Վանեցյանի հրաժարականի լեյտմոտիվներից մեկը հենց այդ գործը «գլուխ չբերելն» էր։ ՍԴ այդ նիստին Թովմասյանը չի մասնակցի, հույս ունեն՝ դա կնպաստի, որ դատավորները կողմ քվեարկեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ տեղեկացրեց, որ Վենետիկից Քոչարյանի գործով եզրակացությունը կլինի մինչև հոկտեմբերի վերջը։
ՍԴ-ն կհասցնի՞ մինչ այդ քննել Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։ «Դժվար է ժամանակային կանխատեսումներ անելը: Ընդ որում, նրա հեռացումն օդի-ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին՝ ոչ միայն Քոչարյանի և ոչ էլ Ստամբուլյան կոնվենցիայի գործով, այլ առջևում հանրաքվեի գործընթաց կլինի` պառլամենտականից նախագահականի անցման, Թովմասյանը խանգարող «հանգամանք» է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...