Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է. Աննա Հակոբյան
Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է: Իր ՖԲ էջում լուսանկար է հրապարակել եւ անկախության տոնի առիթով շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Սիրելի´ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:
Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար: Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների և նրանց ապագայի:
Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...