Սպաները եղել են հարբած, իմ օգնականը պաշտպանվել է. մարզպետը` Եղեգնաձորի վիճաբանության մասին
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը մասնակից է եղել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում զինվորական սպաների և իր օգնականի միջև տեղի ունեցած վիճաբանությանը։
«Իմ մասնակցությունը միանշանակ բացառեք, որովհետև մեր տան տեսախցիկները ֆիքսել են թե երբ եմ տուն գնացել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։
Նա նաև ասաց, որ սպաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, հարբած վիճակում։
«Երբ օգնականս տուն գնալիս է եղել, բակում նկատել է հարբած վիճակում չորս բարձրաստիճան սպայի, որոնք հայհոյախառն զրույց են ունեցել միմյանց հետ։ Մեքենան կանգնացրել է, փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, հարձակում են գործել նրա վրա։ Առաջացել է վիճաբանություն, հրմշտոց, օգնականը փորձել է փախչել, բայց նրան հետապնդել են մինչև բնակարանը՝ 3-րդ հարկ։ Այդ ընթացքում նա փորձել է ինքնապաշտպանվել, որովհետև բանակի սպաներ են եղել, բավականին ամրակազմ։ Որքանով տեղյակ եմ, նրանցից մեկն ընկել է՝ գլուխը հարվածելով աստիճանավանդակին», - ասաց մարզպետը :
Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ ինչից է սպան ստացել վնասվածքներ։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սպայի մոտ նախնական ախտորոշումը հետևյալն է՝ փակ ծանր ԳՈՒՎ գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ բացի այդ սպայից մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
«Հայ բարձրաստիճան սպան հարբած վիճակում չպետք է նման իրավիճակ ստեղծեր, սպան չպետք է վտանգ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար», - նշեց Վայոց Ձորի մարզպետը։
Անդրադառնալով իր տարբեր շրջանակների կողմից հնչեցվող իր հրաժարականի մասին հայտարարություններին՝ Սարգսյանն ասաց.
«Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, հարբած սպաների վարքագծի համա՞ր։ Իմ օգնականը տուն գնալիս է եղել և ակամայից մասնակից է եղել։ Ես որքանով տեղյակ եմ, նրանք վիճաբանություն են ունեցել մի քանի օբյեկտներում, որտեղ ոգելից խմիչք են օգտագործել։ Կարծում եմ՝ այս գործը պետք է մանրամասն քննվի և բոլոր մեղավորները պատժվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...