Սևանա լճի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:
«Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։
Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ Առաջիկայում առանձին կքննարկենք ձկնորսության խնդիրը։Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:
Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սևանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սևանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:
Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է, որ ծրագիրը կտևի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաև անտառածածկ տարածքները»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...