«Օրենքը», գուցե չգրված, բայց «սուրբ» օրենք ա». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հնարավոր շահագործման մասին վարչապետի օգոստոսի 19-ի առաջին լայվից հետո «Լիդիանի» բաժնետոմսերի գինը բարձրացավ՝ հասնելով 18 կանադական ցենտի։ Օգոստոսի 7-ին դրանց գինը 9 ցենտ էր։ Սա, կարծում եմ, նորմալ արձագանք ա իրավիճակի փոփոխությանը։ Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած, թեմայի վերաբերյալ վարչապետի երկրորդ լայվից հետո, երբ ավելի հստակ երևաց, որ կառավարությունը, չնայած բնապահպանական ռիսկերին, հակված ա հանքը շահագործել, բաժնետոմսերի գինը 12 ցենտից իջավ՝ հասնելով 10 ցենտի։
Սա, իմ կարծիքով, նույնպես նորմալ արձագանք ա, չնայած՝ նախկին տրամաբանությունը հուշում էր, որ արժեթղթերի գները պետք ա աճեին։ Եթե որևէ կառավարություն իր քաղաքացիների իրավունքների վրա թքած ունի, ապա, ըստ նպատակահարմարության, որևէ օտարերկրյա ներդրողների վրա նույնպես թքած կունենա։ Դա օրինաչափ ա, քանի որ բոլոր կառավարությունները գոյություն ունեն, որպեսզի պաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Էս մի «օրենքը», գուցե չգրված, բայց «սուրբ» օրենք ա։ Եթե էս մի օրենքը խախտվում ա, ապա ոչ մի երաշխիք չկա, որ մյուսներն էլ չեն խախտվի։ Ու միջազգային բիզնեսը սրան ադեկվատ ա արձագանքում։ Սրանից կարելի ա եզրակացություն անել, որ Հայաստանի Հանրապետության բիզնես գրավչությունը կտուժի ոչ թե հանքի գործունեությունը կասեցնելու դեպքում, այլ շահագործման մասին անիրականանալի որոշում կայացնելու դեպքում»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...