Նունե Սարգսյանը կարևորում է կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ խորհրդի անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության հարցերով խորհրդատու Հասմիկ Հայրապետյանը:
Հանդիպման մասնակիցները տիկին Նունե Սարգսյանին են ներկայացրել ՀԲԸՄ կողմից իրականացրած և իրականացվող ծրագրերն ու նախագծերը, որոնք ընդգրկում են կրթության, մշակույթի, արվեստի, գյուղատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներ:
Կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը՝ տիկին Նունե Սարգսյանը փաստել է, որ թեպետ ՀԲԸՄ-ն ստեղծվել է նախորդ դարասկզբին, սակայն իր գործունեությամբ շարունակում է երիտասարդ կառույց մնալ: «Դուք ժամանակին զուգահեռ եք քայլում, արթուն եք պահում միտքն ու մշտապես ձգտում լինել օգտակար»,- նշել է Նունե Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ կողմից կանանց դերի մեծացմանն ու հատկապես կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ծրագրերին ու նախագծերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների ընթացքում քննարկել հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...