Ինչ են քննարկել Լիբանանի պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը, Լիբանանում գործում է կենսունակ հայկական համայնք, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների շարունակական սերտացումը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլիաս Բու Սաաբը նշել է, որ մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և ՀՀ գործընկերների հետ քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիբանանը մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման շուրջ, անդրադարձել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:
Վարչապետն անդրադարձել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակներին և Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում և երախտագիտություն հայտնել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահ անձնակազմի մասնակցության համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...