ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլի ՇՄԱԳ պետք է անե՞նք․ Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանկարծակի ընդմիջեց «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» նախագծի ընդունումը։ Պարզվեց՝ նախարարությունն այստեղ գործառույթ ունի։
Գրիգորյանը բացատրեց, որ եթե փաստաթուղթը հայեցակարգային է, ապա պետք է գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
«Մի րոպե, հիմա մենք ծրագիրը հաստատում ենք, բայց ուժի մեջ չի մտնո՞ւմ, հա՞։ Էլի, պարզվում է, ՇՄԱԳ պիտի անե՞նք», – կատակեց վարչապետը։
Գրիգորյանը բացատրեց, թե ինչ ընթացակարգով պետք է աշխատել այս դեպքում, այն է՝ պետք է ընդհանուր հայեցակարգ մշակվի ոչ միայն ոչխարաբուծության, այլև արոտավայրերի զարգացման համար։
«Գործողությունը ո՞րն է։ Որովհետև մեծ ռիսկ կա, որ կարող է պարզվի, որ ոչխարները մեր դաշտերի խոտն ուտելու են և շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնելու», – Ամուլսարի հանքի ուղղությամբ կատարված ակնարկով նորից հումոր արեց Փաշինյանը։
Գրիգորյանը պատասխանեց, որ անապատացման վտանգ իրոք կա, ինչին Փաշինյանը պատասխանեց՝ գիտեմ, գիտեմ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն արձագանքեց, որ ոչխարների թվի նախատեսվող ավելացումն այնքան մեծ չէ, որ ազդի շրջակա միջավայրի վրա։
«Բա եթե, ասենք, օրինակ, մեկը որոշի 3 միլիոն գլուխ ոչխար ներկրել ՀՀ, պետք է ՇՄԱԳ անցնի, որ ներկրի՞, հա՞», – նորից կատակեց Փաշինյանը։
Գրիգորյանը կրկին լուրջ պատասխանեց, որ այո՛, պետք է անցնի։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...