ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոնոյանը` Վանեցյանի հրաժարականի մասին
ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է: Մենք մեկուկես տարի շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն իրեն, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Չեմ կարող մեկնաբանել Վանեցյանի հրաժարականը, որովհետև դա անհատական որոշում է: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է և ես կարծում եմ Վանեցյանը դա կանի ժամանակին», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ուսադիրների մասին հարգանքի վերաբերյալ հարցին, Դավիթ Տոնոյանը ի պատասխան նկատեց. «Ինքն այդպես է արտահայտվել ամեն դեպքում»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Վանեցյանի հրաժարականը վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք է, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ առանց տարաձայնությունների հրաժարական չի լինում»:
Հարցին՝ իրեն հայտնի՞ է Վանեցյանի և Փաշինյանի տարաձայնությունների պատճառը, Տոնոյանը բացասական պատասխան տվեց:
Տեսանյութը ` aysor.am-ի.
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...