Ինչու են աշխատանքից ազատվել Վանեցյանն ու Օսիպյանը. Էդուարդ Աղաջանյանը մանրամասնում է
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի ազատվելու որոշումները եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Երկու պաշտոնյաների գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, չի բավարարել: Վալերի Օսիպյանին նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական՝ կառավարության ղեկավարը վստահաբար գտել է, որ նա այդ պաշտոնում օգտակար կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարական են տվել վարչապետի որոշմամբ:
Աղաջանյանը հավելեց, որ ներկա դրությամբ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում նշանակումների վերաբերյալ որոշումներ չկան:
«Ինչ վերաբերում է վարչապետի և պարոն Վանեցյանի հայտարարությունների դիսոնանսին, ապա դա եղել է վարչապետի որոշումը, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքում հարգալից տեքստն այդ թվում պայմանավորված էր նաև գեներալների նկատմամբ հարգանքով: Որպեսզի տարընթերցում չլինի՝ ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից: Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել և նրանք ներկայացրել են դիմում»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...