Քաղաքականություն

Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը հանվել ԱԱԾ-ի կայքից. Էդուարդ Աղաջանյան

Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը հանվել ԱԱԾ-ի կայքից. Էդուարդ Աղաջանյան
Քիչ առաջ ավարտվեց ՔՊ վարչության նիստը։ Նիստի ավարտից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացված է…

Քիչ առաջ ավարտվեց ՔՊ վարչության նիստը։ Նիստի ավարտից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացված է կայքից, արդյոք դա իշխանությունների հետ քննարկելու արդյունքում է եղե՞լ , Էդուարդ Աղաջանյանն ասաց. «ԱԱԾ-ի աշխատակիցները գտել են, որ դա է ճիշտը»։

 

Հիշեցնենքՙ Վանեցյանի հրաժարականի տեքստի մեջ ասվում էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

 

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250