ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ներկայացրած 100 փաստի մեջ կառավարության տկլորությունը աչք է զարնում. Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն «100 փուստ կառավարության մասին» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։
«Այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին։ Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք, կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել», - հայտարարեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը և կառավարությունը, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության համար, իրենց ողջ գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են հրամցնել ընդամենը մեկ փաստ արտաքին քաղաքականությունից։
«Զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր կապված Ռուսատանի Դաշնության հետ հարաբերությունների մասին, Իրանի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին։ Երեկվա փաստերի շարանի մեջ արտաքին քաղաքական վակուումը, այս կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում ու իր մեջ շատ վատ նախանշաններ է պարունակում»,-ասաց Աշոտյանը:
Աշոտյանն ասաց, թե պակաս զավեշտալի չէր 100 փաստանի շարանի մեջ Արցախյան խնդրին անդրադարձը։
«Հիշատակ հաջողություններից մեկն այն էր, որ կառավարությունը կարողացել է դիտորդական առաքելություն ֆինանսավորել՝ իրեն սպասարկող ՀԿ-ներին գործուղելով Արցախ։ Հաջորդն իր հանրահավաքն էր Ստեփանակերտում։ Համաձայնեք, որ առնվազն անլուրջ է», - հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...