ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերման է ենթարկվել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած անձը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել։ Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին։
Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվել է։
Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել են գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է։
Զննվել է նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ։ Դրանք վերցվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։
Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական վթարից
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-ր...