ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական վթարից
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական՝ պարզելու համար, թե BMW X5-ը ինչպիսի արագություն է ունեցել, երբ բախվել է КамАЗ-ին։
Այս մասին հատնում է shamshyan.com -ը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախումից հետո անմիջապես հրդեհ էր բռնկվել և կրակը տեսանելի է եղել անգամ 200-300 մետր հեռավորությունից, և միայն հրշեջները կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերել էին վարորդի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Արզումանյանի մոխրացած դին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։
Ժամանել էին ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արմեն Բրուտյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Պարզվել էր, որ BMW X5 մակնիշի 50 ՕT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել էր КамАЗ մակնիշի 676 LՍ 23 համարանիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, և BMW X 5-ն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։
Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։
Վթարի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախումներ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց․ փայտով հարվածել են քաղաքացուն
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...