Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։ Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լևոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու և այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Լևոնի անձը պարզելու, ինչպես նաև նրան և Ք. Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...