Ուղիղ. Երևանում սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են Հիմնարկի միջոցով
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված է 12 հարց:
Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեության ընդլայնման և դրանով պայմանավորված հաստիքների ավելացման անհրաժեշտության հարցը: Նախատեսվում է հաստիքների թիվը հասցնել 635-ի:
«Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները, Երևան քաղաքի տասներկու վարչական շրջաններում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են Հիմնարկի միջոցով:
Անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումը ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը»,- ասված է նախագծում:
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...