ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ակնկալում ենք, որ Արման Բաբաջանյանը մանդատը կվերադարձնի․ Մարուքյան
Քանի դեռ Արման Բաբաջանյանը հստակ չի հայտարարել`«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է դուրս գալիս, թե մանդատն է վայր դնում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություններ եւ մեկնաբանություններ չի անի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության մասին, որտեղ վերջինս նշել էր խմբակցությունից դուրս գալու մասին։
«Մենք պարոն Բաբաջանյանին հաջողություններ ենք մաղթել, եւ նշել, որ ակնկալում ենք, որ մանդատը կվերադարձնի։ Սա քաղաքական կոնտեքստում է։ Ինչ է նշանակում՝ ակնկալում ենք։ Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ իր ծրագրի, գաղափարների հիման վրա է ձայներ հավաքում։ Եւ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ, երբ մի մանդատը նվազում է, դա ծրագրի գեներացված մանդատն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը այս խորհրդարանում։
Մարուքյանի պնդմամբ՝ իրենց բարձրացրած խնդիրն ընդհանրական է։ Նրա համոզմամբ, եթե այս համակարգը շարունակի մնալ, Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի պատրաստվում իրենց հարազատ մարդու վրա ցեխ շպրտել`լրագրողների ակնկալիքները բավարարելու համար, քանի որ անձնական հարաբերությունները մի բան են, ընկերությունը, քաղաքական գործունեությունն`այլ բան․
«Սպասելի է եղել, որ գործունեության որոշակի փոփոխություն է լինելու, եւ Բաբաջանյանն իր հայտարարությամբ դա ասել է։ Սա քաղաքական խնդիր է եւ ես որեւէ կերպ թույլ չեմ տալու դա անձնական դաշտ տեղափոխել։ Արդյոք մեր քաղաքական ուժերը «օքեյ» են, որ ընտրություններին մասնակցեն, ինչ-որ թիմով գան, հետո թիմից մարդիկ դուրս գան եւ դա նորմալ է դիտարկվելու, թե ոչ։ Խորհրդարանական կառավարման երկրում լոկոմոտիվ ուժը կուսակցությունն է»,- ասաց Մարուքյանը։
Նա ասաց, որ երբ ԱԺ-ն սկսի Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի քննարկումները, իրենք հանդես կգան առաջարկներով, որ կուսակցության՝ քաղաքական ուժի միջոցով մանդատ ստանալուց հետո, երբ անհամաձայնություններ լինեն, դա չվնասի այդ ուժին, եւ խմբակցությունից դուրս գալով՝ մանդատները չնվազեն:
Պատգամավորը հավաստիացրեց, որ այլ պատգամավորներ խմբակցությունից դուրս չեն գալու եւ խմբակցության պառակտման հարց չկա:
Տեսանյութը armtimes.com-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...