Ծառուկյանի դուստրն ու Սուքիասյանի որդին այսօր ամուսնանում են. ինչպես է զարդարվել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին. ArmDaily.am
Այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է:
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել են և տևական ժամանակ է հարսանիք չեն անցկացնում, որպեսզի պատշաճ պատրաստվեն էլիտար հարսանիքին:
Մասնավորապես հարսի զգեստը կարել է լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը։ Երկու կողմն էլ ոչինչ չի խնայել հարսանիքը որքան հնարավոր է շքեղ դարձնելու համար: Տեղեկացանք, որ ավելի քան 800 հոգի է հրավիրված: 700 հոգի հրավիրվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ընկերներ, իսկ մոտ 150 հոգի՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից: Սուքիասյանը հարսանիքին հրավիրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական պաշտոնյաների, ընկերների և բարեկամների:
Ուշագրավ է, որ հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, չնայած ոչ վաղ անցյալում հարսանքավորները շատ ջերմ շփումներ են ունեցել նրանց հետ։
Կայնքը ներկայացնում է բացառիկ կադրեր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը զարդարվել է հատուկ նորապսակների համար:
Տեսանյութը՝ Hraparak.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am. Ցինիզմն ու ստախոսությունը առողջապահության ոլորտում տեղ չունեն․ Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին
Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: factor.am-ի հետ զրո...
Մանվել Գրիգորյանը կրկին մնաց կալանավորված
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքին երգում է Մելաձեի հետ
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանի և իր դստեր պարը
Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում տարածել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և իր դստեր պ...