Հասարակություն Կարևոր

Մանվել Գրիգորյանը կրկին մնաց կալանավորված

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։«Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը…

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։

«Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են։

Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։

Պետական մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ, նշեցին, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը շարունակում է աշխատել, և Մանվել Գրիգորյանը բուժվում է այն հիվանդանոցում, որտեղ ցանկացել է։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կես ժամ անց մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Նմանատիպ հոդվածներ

Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր

Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250