ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Run Forest, Run! Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին:
Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run!
«Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու:
Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան չտրվեց, այլ շարունակվեց նույն սուտն ու կեղծիքը՝ էլ ավելի ուժգին եւ էժանագին: Կետ առ կետ կանդրադառնանք այդ ամենին և ցույց կտանք պարոն «նախարարի» իրական դեմքը: Հերթով, խոստանում եմ, ու երկար չեք սպասելու՝ կետ առ կետ: Թե պետ.պատվերը, թե շահերի բախումը, թե մնացածը, դեռ ամեն ինչ առջևում է:Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, մեկ հարց ՀՀ Կրթության և Գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին: Երեկ՝ Հ1-ի տաղավարում, ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը բառացի ասեց՝ «Խոսքը կոնկրետ իմ գործողություններն են եղել, որ ուզում էի Բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել»: Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարը Բժշկական համալսարանի հետ: Սա ինչ է, թե ոչ պաշտոնական դիրքի չարաշահում: Նա ո՞վ է, որ «գործողություններ» անի Բժշկական համալսարանի հետ կապված: Իսկ արդյոք պաշտոնական դիրքի չարաշահումը հանցագործություն չէ՞: Ակնկալում եմ թե´ ԿԳՆ պատասխան, թե´ իրավապահների»,- մասնավորապես գրել է Թամամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:«...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...