Էջմիածնում «խելացի կանգառներ» կտեղադրվեն
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է, որ Էջմիածնում նախատեսվում է ունենալ «խելացի կանգառներ»:
«Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով.
Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր),
Էլեկտրոնային սարքերի լիցքավորում,
Անվճար Wi-Fi,
Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ,
Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ,
Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար,
Վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար,
Գովազդ,
Ստենդ անվճար հայտարարությունների համար,
Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 6-8 այդպիսի կանգառ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ «խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը»,- տեղեկացրել է Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...