ԲԴԽ-ն թույլ չէր տա ոտնահարվեր Դավիթ Գրիգորյանի անկախությունը
Լրագրողների հետ է հանդիպել ԲԴԽ նորընտիր նախագահը: Նա պատասխանել է վերջին օրերին արդիական գրեթե բոլոր հարցադրումներին:
Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին, նշեց, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարում էին Գրիգորյանի անկախությունը, թույլ չէին տա: Իրականում, ըստ նրա, բավարար հիմքեր են եղել քրեական հետապնդման համար, վաղվա` 2 դատավորի դեմ դատական նիստն էլ դռնբաց է լինելու, ու, հավանաբար, արդարադատության նախարարն էլ ներկա կլինի: ԲԴԽ նախագահը նույնիսկ լրագրողներին է հրավիրել՝ վստահեցնելով՝ այսուհետ միշտ թափանցիկ են աշխատելու:
ԲԴԽ-ն, սակայն, մտահոգություն հայտնել է Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության ու այլնի հետ կապված. ավելին անել չէին կարող:
Խոսելով դատարանների շրջափակումից՝ նա նշել է, որ միտինգային արդարադատությունն իր համար անընդունելի ու անհասկանալի է:
Վահե Գրիգորյանի նամակի մասին ԲԴԽ ղեկավարը կարծիք չունի, ՍԴ-ի խմորումների մասին էլ սխալ է համարում այս պահին խոսելը: Այնուամենայիվ, կարծում է, որ 2 կողմն էլ փորձում են ճնշում գործադրել Քոչարյանի գործի վրա, բայց սա միայն փորձ է:
Դիտարկմանը, թե նրան որակում են որպես ԱԱԾ հաճո մարդ, պատասխանում է` որպես դատավոր քննել է ոստիկանության միջնորդության գործերը, դա իր մասնագիտացումն է:
Նրա վարույթում կա 200 գործ, որոնք կփորձի հասցնել ավարտին: Եթե հասկանա, որ չի հասցնի և կտուժի արդարադատությունը, միայն այդ դեպքում կվերամակագրի։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...