Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանում վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար:
Հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի, 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Նելսոն Ա.-ի դիաի կողքին հայտնաբերել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիերի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...