Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մտադրվել են տեղափոխվել ԱՄՆ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադրվել են տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
Այդ մասին հայտնել Է The Sun հրատարակությունը:
Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արքայազն Հարրիին չի հետաքրքրել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որն առաջարկել Էր նրա հայրը՝ արքայազն Չառլզը:
Ընկերները մտահոգ են, որ արքայազնը պլանավորում Է արտասահման մեկնել, որպեսզի ազատվի ԶԼՄ-ներում հայտնվող սկանդալներից եւ եղբոր ու նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճերից: Տեղափոխվելու առավել հավանական վայրը համարում են Լոս Անջելեսը, որտեղ ապրում են Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:
Այժմ զույգն զբաղեցնում Է Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրը, որը գտնվում Է Վինձորյան դղյակից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Դրա վերանորոգումը հարկատուների վրա նստել Է 2,5 մլն ֆունտ ստեռլինգ: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը միացրել են հինգ առանձին շինություններ: Հիշեցնենք, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ ամուսնացել Է 2018 թվականի մայիսի 19-ին, մեկ տարի անց ծնվել Է նրանց առաջնեկը:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...
Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մե...