«Արև, սարեր ու սեր» ֆիլմը կներկայացվի Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը։
Այս մասին հայտնոմ են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Իտալիայի Տրիկազե քաղաքում:
Կինոփառատոնի կարգախոսն է` «Անկախ ֆիլմերի տոնախմբություն ամբողջ աշխարհից»:
«Սալենտոն» միջազգային իրադարձություն է դարձել «շրջագայող» հայեցակարգի շնորհիվ, որը սկսվել է 2010 թվականին Լոնդոնի «Prince Charles» կինոթատրոնում` կինոնկարների ցուցադրությունով: Այնուհետև, Սալենտոյի կինոփառատոնն անկախ ֆիլմեր է ներկայացրել ամբողջ աշխարհում` Ցյուրիխում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոնկոնգում, Սանտյագո դել Չիլիում, Երևանում և այլուր: Կինոփառատոնն ամբողջովին նվիրված է անկախ արտադրություններին և ունի նորարարական բանաձև, որը սահմանում է բովանդակային բարձր որակ:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...
Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մե...