«Թուրքիայի հաղթանակի օրվա» առթիվ Էրդողանն ընդունել է Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և հայ համայնքի մի խումբ այլ ներկայացուցիչների։
Համայնքի ներկայացուցիչները կարճատև զրույց են ունեցել երկրի ղեկավարի հետ։ Էրդողանը հետաքրքրվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ սպասում են ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ արտոնագրին։
Դրանից հետո Էրդողանի հրահանգով ՆԳ նախարարը հայտնել է, որ 1 շաբաթում կուղարկեն անհրաժեշտ թույլտվությունները։
Ընդունելությունից հետո Պոլսի հայոց պատրիարքի տեղապահն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հանդիպումը։
Թուրքիայի նախագահականն ընդունելությունը կազմակերպել է ի պատիվ իրենց տոնի՝ «Թուրքիայի հաղթանակի օրվա»։ Այն նշվում է՝ ի պատիվ 1922 թվականին Հունաստանի հետ պատերազմում Թուրքիայի հաղթանակի ու երկրի անկախության պահպանման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...