Ես կհորդորեմ Արսեն Թորոսյանին իր ասելիքը ասել մարդու երեսին. Շուշան Դանիելյան
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե այսօրվա տապալված ասուլիսի շոուն ամբողջապես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ձեռքի գործն է:
«Ես կհորդորեմ Արսեն Թորոսյանին իր ասելիքը ասել մարդու երեսին: Դա ամբողջովին ապատեղեկատվություն է: Թամամյան Գևորգի անցած ուղին թույլ է տալիս իրեն ասել սեփական կարծիքը, և նախարարը այդ պահին հնարավորություն ուներ պատասխանել բոլոր հարցերին: Թամամյան Գևորգը բարձրաձայնեց շատ կայացած բժիշկների կարծիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Դանիելյանը:
Մեր այն հարցին, թե ինչու է Արսեն Թորոսյանը տվել հենց Արմեն Մուրադյանի անունը, Շուշան Դանիելյանն ասաց, որ դա լավ կլինի իմանալ հենց նախարարից:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներս էր մտել մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել նախարարին, սակայն Թորոսյանն ասել է, որ չի ուզում խոսել նրա հետ և կիսատ է թողել ասուլիսը:
Նախարարի փոխարեն խոսել է Գևորգ Թամամյանը` նշելով, որ նախարարը խուսափել է զինծառայությունից, քանի որ նշվել է, թե ունի առողջական խնդիրներ, սակայն Ստեփանակերտում եղել է գրագիր, այնինչ դա հիմք չէ զինծառայությունից խուսափելու համար:
Թամամյանը նաև հայտարարել էր, թե բոլոր հիվանդանոցների կառավարող խորհուրդներում նշանակված են նախարարի մտերիմները:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...