Ուռուցքաբանության կենտրոնի վիրաբույժը՝ տնօրենի ազատման մասին
Որտե՞ղ է արդարությունը, երբ աշխատանքից հեռացնում են ստեղծող ու կառուցող ղեկավարի, ով աշխատում էր միայն կենտրոնի զարգացման ու բարգավաճման նպատակով: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրաբույժ Մհեր Կոստանյան՝ տնօրեն Արմեն Տանանյանը պաշտոնանկությանը։
«Հեռացնում են ... առանց որևէ պատճառի:
Հեղափոխությունից հետո մեր կենտրոնում բավականին ինտենսիվ ստուգումներ էին: Ինչ էին կորցրել ու ինչ էին փնտրում։ Արդյունքը - 0 թերացումներ, 0 չարաշահումներ, 0 խախտումներ:
Ու դրանից հետո հեռացնում են մի մարդու, ով գիշերն ու ցերեկը մեկ արած, սեփական եռանդի ու սեփական առողջության, սեփական միջոցների շնորհիվ միայն օրեցօր զարգացնում ու կատարելագործում էր կենտրոնը:
Էսօր նախարարության մի շարք աշխատակիցներ չկարողացան որևէ, թեկուզ կիսատ բացատրություն տալ հեռացման համար:
Հիմա տվեք բացատրություն - եթե ունեք:
ասեք՝ սև ա կամ սպիտակ,
մի՞թե արդեն մարդու աշխատանքը ու կատարածը չի գնահատվում,
մի՞թե սա է սիրո ու համերաշխության հեղափոխությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...