2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:
Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 16 ՀՀ քաղաքացի:
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:
Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Գայանե Բ.-ի և Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Աննա Ա.-ինը և Լենա Մ.-ինը՝ ծանր, մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդեց, որ Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...
Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քա...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...