Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին գտել է աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ աղբատար մեքենաներից մեկը քաղաքի թաղամասերից հավաքած աղբը դատարկելուց հետո մոտեցել է, որպեսզի իրեն պետքական իրերն առանձնացնի և դուրս է բերել մահացած երեխային:
Նրա ահազանգով տարածք է եկել օպերատիվ քննչական խումբը, քննչական գործողություններից և զննությունից հետո պարզել են, որ մահացածը աղջիկ երեխա է ՝ մոտ 1 ու կես տարեկան։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ երեխան աղբարկղում է հայտնվել մահացա՞ծ, թե՞ մահացել է այդտեղ բերվելուց հետո:
Շիրակի մարզի դատախազը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ արդեն աշխատանքներ են տարվում երեխայի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կարեն Գաբրիելյանը նաև նշել է, որ վերջին շաբաթներին այս տարիքի երեխայի անհետանալու մասին ոստիկանությունում հայտարարություն չի եղել։ Նշենք նաև, որ այդ ժամերին մեքենան 8-րդ զինվորական և Սևերսկի թաղամասերից հավաքած աղբն է տեղափոխել քաղաքային աղբանոց:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քա...
2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի ս...