Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահմաններում Գյումրու Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել նաև, որ բերման ենթարկված կինը 1999 թվականին ծնված Գյումրու Մուշ թաղամասի բնակչուհի է, ամուսնալուծված, երեխային նետել է Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ տեղադրված աղբամանը՝ կենդանի վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...
2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի ս...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...