ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոն ձմերուկ է հավաքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպել է ձմերուկի բերքահավաք:
Դաշտում պետության ղեկավարին օգնել են նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը եւ այլ կանայք՝ արարողակարգի ծառայությունից:
Բերքահավաքի տեսանյութը հրապարակված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։
Այս մասին հայտնում են նաև մի շարք ռուսական լրատվականներ։
Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ այս տարվա ամառն արևոտ չէր, ուստի ձմերուկի բերքն առատությամբ աչքի չի ընկել: Երկրում հավաքվել է ընդամենը 20 տոննա ձմերուկ:
Լուկաշենկոն դաշտ է դուրս եկել օգոստոսի 29-ին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան ինքը հանդիպումը որակել է անարդյունավետ, սակայն նշել է, որ երկրների փոխհարաբերությունների խնդրահարույց թեմաների քննարկման բուն փաստը շատ կարեւոր է:
Տեսանյութը՝ CTVBY -ի․
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:«...
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...