ՔԿՀ-ներում հայտնաբերված հեռախոսների թիվն աճել է. Սրբուհի Գալյան
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներ պահելու կապակցությամբ պետք է կատարվեն ուսումնասիրություններ:
«Այս միջոցառումը նախատեսված եղել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունում: Նախատեսված է եղել, որպեսզի կատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, հասկանալ, թե ինչ ռեժիմներում և ինչ հանգամանքներում է հնարավոր է նախատեսել բջջային հեռախոսները»,- ասաց նա:
SHANTNEWS.am-ի մեջբերմանը, որ վարչապետն ամիսներ առաջ նշել էր, թե «բազմաթիվ հանցագործություններ ՀՀ-ում կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից՝ հենց կապի միջոցների օգտագործմամբ», արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն արձագանքեց.
«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության մեջ հեռախոսների օգտագործման օրինականացման կամ իրավաչափ պայմանների սահմանման հետ կապված նշումներ առկա չեն: Հեռախոսների օգտագործման թույլտվություն չի սահմանվում այս ռազմավարության շրջանակներում տրամադրել: Իհարկե, ընդունելի տարբերակ է, որպեսզի քննարկենք սահմանափակ կարողություններով և սահմանափակ ժամանակահատվածով հեռախոսից օգտվելու հնարավորություն տալու հարցը»:
Սրբուհի Գալյանը ավելացրեց, որ ցանկացած պահի ՔԿՀ-ներում համապատասխան օպերատիվ աշխատանքների արդյունքում կարող են հայտնաբերել արգելված առարկաներ, այդ թվում՝ հեռախոսներ:
«Հայտնաբերված հեռախոսների թվաքանակն աճել է, ՔԿՀ հեռախոս ներմուծելու հնարավորությունը սահմանափակվել է, դժվարացել է, բայց չեմ ասում, որ վերացել է: ՔԿՀ-ների բոլոր պետերն աչալուրջ են, մեծ ուշադրությամբ հետևում են այս խնդրին: Ներկայումս ՔԿՀ-ներում ունենք Skype-ի հնարավորություն տվող սենյակներ, որոնցից կարող են օգտվել դատապարտյալները, դրսի հետ կապն այդպես է կատարվում։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր ու նախորդած ժամանակահատվածում այդքան էլ մեծ չէ օգտվողների թիվը, քանի որ իրենց մոտ ունեն արգելված առարկաներ»,- ասաց Գալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...