Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում է
Ռուսական RBC պարբերականը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկ:
Ցանկում տեղ է գտել նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը:
«1980-ականներին կինոթատրոնն ամենամեծն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատում էին ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարան: Թափանցիկ առաստաղը հնարավորություն էր տալիս դիտել աստղազարդ երկինքը: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոթատրոնի շենքը դատարկվեց. 1990-ականներին այստեղ տեղակայված էին առևտրի տաղավարներ, իսկ 2000-ականների կեսերին նախատեսում էին քանդել կինթոթատրոնի շենքը: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվեց և այժմ այստեղ առևտրի կենտրոն է», - գրում է RBC-ն:
Ցանկում ներկայացված են նաև մի շարք շինություններ, որոնք տեղակայված են Վրաստանում, Ադրբեջանում,Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Շատ քիչ էր էդ 8 միլիոնը. Սամվել Բալասանյանը` Գյումրու օրվա ծախսերի մասին
Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողներ...