Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան
Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու: Մեր ներկայիս աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը հայտնեց, որ տարվա այս շրջանում Հանրապետությունում օրական գրանցվում է մոտ 100 հրդեհ՝ խոտածածկ տարածքների, տների ու այլ վայրերի, և բոլոր դեպքերում փրկարարներին հաջողվել է ճիշտ ձևով հանգցնել հրդեհները:
Ֆելիքս Ցոլակյանը նաև անդրադարձավ նախօրեին «Մալաթիա մոլում» տեղի ունեցած հրդեհին, մասնավորապես, այն հարցին, որ շենքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մոլի աշխատակիցներին հրդեհի ժամանակ հորդորում էր մտնել հրդեհվող տարածք և այնտեղից դուրս բերել իրերը:
«Մենք նման դեպք ունեցանք նաև «Ձյունիկ» սառնարանների պահեստում: Ինչ-որ տեղ հրշեջին ձեռք է տալիս, որ ապրանքը դուրս հանվի: Սա երկու կողմին էլ ձեռնտու է՝ նա ապրանքն է փրկում, իսկ հրշեջի համար մի վառվող իր դուրս է գալիս: Բայց հրշեջները թողնում են այն մասից հանել, որտեղից կարող են: Եթե կա հրդեհի օջախ, խեղդվելու հնարավորություն, չեն թողնում: Անկանոն բաներ արվեցին երեկ, որը վտանգ առաջացրեց հրշեջի համար», - ասաց ԱԻ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ․ Լյովա Խաչատրյան
ԱԺ նախկին մի քանի գումարումների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիրքորոշումը Ամուլ...
Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է. Daily Mail
Մինչ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ընթանում՝ Ամազոնի արևադարձային ա...