Ուկրաինայի ոստիկանությունը 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել
Ոստիկանությունը շուրջ 300 քրեական վարույթ է բացել սաթի ապօրինի արդյունահանման համար եւ 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել:
Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազեւը, հայտնում է pravda.com.ua-ն:
«Սաթի ապօրինի արդյունահանման փաստերի հիման վրա ոստիկանությունը սկսել է գրեթե 300 վարույթ, ընդ որում ավելի քան 260 մարդ քրեական պատասխանատվության են ենթարկվել, մոտ 7 տոննա քար է առգրավվել», - նշել է Կնյազեւը, սակայն չի հայտնել, թե որ ժամանակահատվածում են ձեռք բերվել նման արդյունքներ:
Ազգային ոստիկանության պետը հավելել է, որ սեւ շուկայում 7 տոննա սաթի արժեքը սկսվում է 30 միլիոն դոլարից:
Իր հերթին Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծիք է հայտնել, որ սաթի ապօրինի արդյունահանման հարցը պահանջում է օրենսդրական կարգավորում:
Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա հստակ սահմանել սաթի բիզնեսի օրինականացման պայմանները, կանոնակարգել եւ պարզեցնել թույլտվության տրման ընթացակարգերը, ինչպես նաեւ խստացնել քրեական պատասխանատվությունը հանքերի ապօրինի արդյունահանման համար:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...